Ահարոն Սորկինն ավարտել է Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմի սցենարը
Նախորդ տարի էկրաններին հայտնվեց Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող առաջին ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Էշթոն Քաթչերը։ Ֆիլմի մասին կարծիքները տարբեր էին, սակայն բոլոր դժգոհներն այս տարի Ջոբսին այլ կերպ կտեսնեն։ Սցենարիստ Ահարոն Սորկինն ավարտել է Sony ընկերության համար գրված ֆիլմի սցենարը, հայտնում է iphones.ru-ն։
Սորկինը, ով հայտնի է որպես «Սոցիալական կայք» ֆիլմի սցենարիստ, Ջոբսի մասին ֆիլմի սցենարի վրա աշխատում է 2012թ. գարնանից։ Նրա աշխատանքը զգալի տարբերվում է այն փաստով, որ հիմնված է Ուոլթեր Այզեքի՝ Սթիվ Ջոբսի մասին կենսագրական գրքի վրա։
Ինչպես խոստովանել է անձամբ սցենարիստը, ապագա ֆիլմը շատ մոտ կլինի գրքին, սակայն միևնույն ժամանակ նա իր սեփական տարբերակով կներկայացնի այն։
Ֆիլմի՝ էկրաններին հայտնվելու ժամկետների մասին ոչ մի տեղեկություն չկա։










