Շվեդ տաքսիստն ուղևորից որպես ուղեվարձ վերցրել է նրա քաբաբը
Շվեդիայում տաքսիստն ուղևորից վերցրել է նրա քաբաբը, երբ ուղևորը հայտնել է, որ կանխիկ գումար չունի, հայտնում է The Local-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ. ուղևորը Կառլսհամնից գնացել է Մորում, սակայն երբ տեղ են հասել, նա ասել է, թե պետք է դուրս գա` իր բանկային քարտի հետևից: Տաքսիստը որպես գրավ վերցրել է նրա քաբաբը:
Այնուհետ տաքսիստը հեռացել է` քաբաբով հանդերձ: Ուղևորը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ գողություն է տեղի ունեցել: Սակայն հետագայում իրավապահներին խնդրել է դադարեցնել հետաքննությունը` ասելով, որ գիտակցում է, թե ինչու է տաքսիստը վերցրել իր ուտելիքը:
Շվեդիայում տաքսով երթևեկելու վճարը մեկ կմ-ի դիմաց 1,3 եվրո է:










