ՄԱԿ-ը 880 մլն դոլար է հավաքել Սիրիայի համար

14:40 • 15.01.14

Քուվեյթում Սիրիայի հարցով ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ Սաբահը որպես օգնություն ՄԱԿ-ին 500 մլն դոլար է առաջարկել։

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Միացյալ Նահանգներն իր կողմից խոստացել է տրամադրել 380 մլն դոլար, որի մեծ մասն ուղղվելու է հակամարտության հետևանքով տուժած երեխաների համար կրթական ու առողջապահական ծրագրերի իրականացմանը։

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր Ամերիկան արդեն 1.7 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել Սիրիային։

 

Ենթադրվում է, որ Քուվեյթից ու ԱՄՆ-ից բացի ֆինանսական օգնություն կտրամադրի 60 եվրոպական  ու արաբական երկիր։