Դուբայում գրաքննվել է «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի գրեթե կեսը
Դուբայի իշխանությունները գրաքննել են Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ նոր «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը, ինչի հետևանքով 180 րոպե տևողությամբ ֆիլմից կտրվել է 45 րոպեանոց հատված։
Al Arabiya-ի բնորոշմամբ՝ Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» Հոլիվուդի պատմության մեջ կրոնական տեսանկյունից վատագույն ֆիլմն է, որում, ընդհանուր առմամբ, օգտագործվում է մոտ 650 հայհոյանք, ինչպես նաև առկա է անկողնային 24 տեսարան։
Սակայն 45-րոպեանոց բացակայող հատվածը բարկացրել է կինոդիտողներից շատերին, որոց կարծիքով՝ ֆիլմն այդպես աղավաղելու փոխարեն ավելի լավ էր այն ընդհանրապես չցուցադրել։










