Սվետլանա Խոդչենկովան արնախում կոմսուհու դեր կխաղա Սարիկ Անդրեասյանի ֆիլմում

10:40 • 16.01.14

«Տիկինը Սեյթեից» ֆիլմում, որը, հավանաբար, վարձույթում կհայտնվի «Բատորի» անվանումով, գլխավոր դերը կկատարի ռուս դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան, գրում է The Hollywood Reporter Russia-ն։

 

Նկարահանումները կանցկացվեն Տրանսիլվանիայում, այն կպատմի հունգարացի կոմսուհի Էրժեբեթ Բատորիի մասին, ով, ըստ լեգենդի, սիրում էր լոգանք ընդունել կույս աղջիկների արյան մեջ և որը, հավանաբար, եղել է ամենասարսափելի սերիական կին մարդասպանը։ Կոմսուհին 16-րդ դարում սարսափ էր տարածում ամբողջ Տրանսիլվանիայում։

 

Ֆիլմը կնկարահանի Անդրեյ Կոնստը՝ ըստ Մեթյու Ջեյքոբսի սցենարի։ Նախագծի պրոդյուսերն է Glacier Films ընկերությունը՝ Գեորգի Մալկովի, Սարիկ Անդրեասյանի և Ղևոնդ Անդրեասյանի ղեկավարությամբ։