Fashion Machine. կարճամետրաժ ֆիլմ Կառլ Լագերֆելդից (տեսանյութ)

11:52 • 16.01.14

Chanel նորաձևության տունը ներկայացրել է տեսանյութ, որի «հերոսները» Կառլ Լագերֆելդի վերջին միջսեզոնային հավաքածուի հագուստներն են, գրում է buro247.ru-ն։

 

Ըստ «Fashion Machine» անվանումով փոքրիկ ֆիլմի սյուժեի՝ երիտասարդ գեղեցկուհիները հայտնվում են ֆուտուրիստական լաբորատորիայում, որտեղ սպիտակ խալաթներով աշխատակիցներն օգնում են նրանց հայտնվել «նորաձևության մեքենայում», որն էլ հմտորեն հագցնում է նրանց Chanel-ի զգեստները։

 

Մեքենայից դուրս գալով՝ աղջիկները հայտնվում են պոդիումում, որտեղ գլխավոր լուսանկարիչն անձամբ Կառլ Լագերֆելդն է։

 

Հոլովակի նկարահանումներին մասնակցել են մոդելներ Ջեյմի Բոշեն, Լինդսի Վիքսոնը, Սու Ջու Պարկը, Նադյա Բենդերը և Մինգ Քսին։ Ֆիլմի ռեժիսորն է Կառլ Լագերֆելդը։