Լիվերպուլում կնշեն The Beatles խմբի համաշխարհային օրը
Լիվերպուլում այսօր կնշեն The Beatles խմբի համաշխարհային օրը, բրիտանական քաղաքում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված «լիվերպուլյան լեգենդար քառյակի» արվեստին, գրում է Взгляд-ը։
«Մենք յուրաքանչյուր տարի կազմակերպում ենք մեծ թվով միջոցառումներ՝ նվիրված հայտնի քառյակին»,- նշել են քաղաքապետարանում։
Cavern ակումբում, որի բեմում կես դար առաջ հանդես է եկել քառյակը, նախատեսված է երաժշտական ծրագիր ամբողջ օրվա համար։ Շաբաթ այստեղ համերգ կտան ռոք խմբեր, որոնք կկատարեն The Beatles-ի երգերը։
Քաղաքում կկազմակերպվեն էքսկուրսիաներ դեպի հիմնական տեսարժան վայրեր, որոնք պահպանում են խմբի հիշատակը։ Ընդ որում՝ The Beatles-ի պատվին տոնակատարությունները կշարունակվեն ամբողջ տարի։ Փետրվարի 7-ին կնշվի ԱՄՆ-ում խմբի առաջին շրջագայությունների 50-ամյակը, իսկ հուլիսի 10-ին՝ քաղաքապետարանում նրանց ընդունելու 50-ամյակը։










