Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկարի» թեկնածուներին (լուսանկարներ)

19:16 • 16.01.14

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հայտարարել է «Օսկարի» 86-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները:


Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը՝ մրցանակի թեկնածուների անունները հայտարարել են դերասան Քրիս Հեմսվորթը և ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:

 

Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացվել են Էմի Ադամսը՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», Քեյթ Բլանշետը՝ «Ժասմին», Սանդրա Բալոքը՝ «Ձգողականություն» և Ջուդի Դենչը՝ «Ֆիլոմենա» ֆիլմերում դերակատարման համար:

 

Լավագույն դերասան անվանակարգում ներկայացվել են Քրիստիան Բեյլը՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», Բրյուս Դերնը՝ «Նեբրասկա», Լեոնարդո դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը», Մեթյու Մակոնահին՝ «Գնորդների դալլասյան ակումբը», Չիվետել Էջիոֆորը՝ «Ստրկության 12 տարի» ֆիլմերի համար:

 


Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հայտավորվել են Բարխադ Աբդին՝ «Կապիտան Ֆիլիպս», Բրեդլի Կուպերը՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», Մայքլ Ֆեսբենդերը՝ «Ստրկության 12 տարի», Ջոնա Հիլը՝ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերում դերակատարման համար:


Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիների ցանկում են ընդգրկվել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», Լուպիտա Նյոնգոն՝ «Ստրկության 12 տարի» ֆիլմերում դերակատարման համար:

 

Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացվել են «Խարդախություն ամերիկյան ձևով», «Կապիտան Ֆիլիպս», «Գնորդների դալլասյան ակումբը», «Ձգողականություն», «Նեբրասկա», «Ֆիլոմենա», «Ստկության 12 տարի», «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերը:


Լավագույն ռեժիսոր անվանակարգում ներկայացվել են Դևիդ Օ'Ռասելը («Խարդախություն ամերիկյան ձևով»), Ալֆոնսո Կուարոնը («Ձգողականություն»), Ալեքսանդր Փայնեն («Նեբրասկա»), Սթիվ ՄաքՔուինը («Ստրկության 12 տարի»), Մարտին Սկորսեզեն («Ուոլ սթրիթի գայլը»):