Կալիֆոռնիայի նահանգային ժողովի Կրթական հանձնաժողովը Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու օրինագիծ է ընդունել

11:26 • 17.01.14

Շարունակելով հանդես գալ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ` ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային ժողովի Կրթական հանձնաժողովը չորեքշաբթի միաձայն ընդունել է AB-659 օրինագիծը, հայտնում է Asbarez-ը:

 

Սա նույն կառույցի անդամ Ադրին Նազարյանի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի ամրապնդել Կալիֆոռնիայի պետական դպրոցնեում Հայոց ցեղասպանության դասավանդումը: Խոսքը 7-12-րդ դասարանների մասին է:

 

Որոշման մասին լսելուց հետո Նազարյանը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին՝ օրինագծի մշակմանն աջակցելու համար: Նա նկատել է, որ այս կերպ օրինագիծը մոտենում է նաև բուն ժողովի ամբիոնին:

 

Այլ գործիչներ նշել են, որ այս քայլը շատ կարևոր էր ցեղասպանության և պատմական անարդարությունների մասին բաց խոսելու առումով` Թուրքիայի` Հայոց ցեղասպանության դեմ խմբերի աշխատանքի ֆոնին:

 

Առիթն օգտագործելով` հայ գործիչները դատապարտել են ժողովի այն անդամների գործունեությունը, որոնք թուրքանպաստ ներգրավվածություն ունեն:
 

Կալիֆոռնիայի նահանգային ժողովի Կրթական հանձնաժողովը Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու օրինագիծ է ընդունել