Դարեն Արոնոֆսկին հրաժարվել է լրտես բալետի պարուհու մասին ֆիլմի նկարահանումներից

13:52 • 17.01.14

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին չի նկարահանի 20th Century Fox ստուդիայի «Կարմիր ճնճղուկը» ֆիլմը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին, որը վկայակոչում է կինոընկերությունում իր աղբյուրներին:

 

Նախագծին մասնակցությունից հրաժարվելու պատճառը չի հաղորդվում: Այն մասին, որ նա ստուդիայի հետ բանակցություններ էր վարում, հայտնի էր դարձել 2013 թվականի օգոստոսին: Այժմ «Կարմիր ճնճղուկ»-ը չունի ոչ ռեժիսոր, ոչ սցենարիստ: Ֆիլմի պրոդյուսերներ են նշանակվել Պիտեր Չերնինը, Սթիվ Զելիանը և Գարեթ Բաշը:

 

Ֆիլմը պետք է նկարահանվի Ջեյսոն Մեթյուսի համանուն լրտեսական վեպի մոտիվներով: Գրքի գլխավոր հերոսուհին ռուս բալետի պարուհի է և հակահետախուզության սպա: Նա թշնամական հետախուզության գործակալների պրոֆեսիոնալ հրապուրող է աշխատում: Նրա նոր թիրախն է դառնում Կենտրոնական հետախուզության վարչության սպա Նաթանիել Նեշը, ում ուղարկում են Ռուսաստան։