Մյունխենը կպատվի և կզվարճացնի գերմանացի կինոգործիչներին

17:12 • 17.01.14

Գերմանական կինոարտադրության ներկայացուցիչներն այս օրերին հավաքվում են Մյունխենում, որտեղ ուրբաթ՝ հունվարի 17-ին, կշնորհվի Բավարական կինոմրցանակը, իսկ շաբաթ կանցկացվի գերմանացի կինեմատոգրաֆիստների ավանդական 41-րդ պարահանդեսը, գրում է dw.de-ն:

 

Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա երեկոյան, սակայն արդեն հայտնի է, որ հանդիսատեսի համակրանքի մրցանակին այս տարի կարժանանա տարվա ամենաուրախ գերմանական ֆիլմը՝ խուլիգանական կատակերգություն «Fack ju Göhte»-ն: Կինեմատոգրաֆի զարգացման գործում անձնական ներդրման համար պատվավոր մրցանակ կստանա դերասան Արմին Մյուլեր-Շտալը:

 

Prinzregententheater թատրոնում մրցանակաբաշխությունից հետո, շաբաթ քաղաքի ամենահայտնի հյուրանոցներից մեկում՝ Bayerischer Hof-ում, ընդունելության ժամանակ հաղթողներին կպատվեն արդեն ոչ պաշտոնական միջավայրում և գերմանական կինոբիզնեսի այնպիսի այստղերի ընկերակցությամբ, ինչպիսին են Հանելորե Էլսները, Տիլ Շվայգերը, Մորից Բլայբտրոյը: