Հարիսոն Ֆորդը կնկարահանվի չծերացող աղջկա մասին դրամայում
Հարիսոն Ֆորդը կնկարահանվի «Ադելինի տարիքը» (The Age of Adaline) ռոմանտիկ դրամայում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Deadline-ին հղումով, դեռևս հայտնի չէ, թե ինչ դեր կմարմնավորի հայտնի դերասանը:
Կինոնկարի գլխավոր հերոսուհին Ադելին անունով աղջիկն է, ով 29 տարեկանում վթարի է ենթարկվում, ինչից հետո դադարում է ծերանալ: 20-րդ դարում նա ճանապարհորդում է՝ մարդկանցից թաքցնելով իր իրական տարիքը, ապա հանդիպում է մի մարդու, ով ամբողջովին փոխում է նրա կյանքը:
Ադելինի դերը կմարմնավորի Բլեյք Լայվլին: Ֆորդը հնարավոր է՝ մարմնավորի նկարագրության մեջ նշվող երկրորդ կերպարին:










