Վիկտորյայի և Ալբերտի թանգարանը կհրապարակի «այլասերված արվեստի» գործերի ցանկը

15:17 • 17.01.14

Լոնդոնի Վիկտորյայի և Ալբերտի թանգարանը համացանցում կհրապարակի 16.558 արվեստի գործերի ամբողջական ցուցակը, որոնք նացիստական Գերմանիայում համարել են «այլասերված արվեստ», գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Art Newspaper-ին։

 

Ցուցակը, որը կազմել է Ազգային լուսավորության և քարոզչության կայսերական նախարարությունը 1941-1942թթ., բաժանված է երկու մասի։ Երկրորդ հատվածը երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, սակայն 1996-ին այն թանգարանին է փոխանցել լոնդոնցի արտ-դիլեր Հենրիխ Ֆիշերի այրին, ով փախել էր Վիեննայից 1939թ.։

 

Թանգարանի նոր տնօրեն Մարտին Ռոտը հանձնարարել է թվայնացնել ցուցակը և դարձնել հասանելի։

 

Ցուցակը հիմնականում բաղկացած է էքսպրեսիոնիզմի ժանրում արված կերպարվեստի նմուշներից և քանդակներից, որոնք Հիտլերը տանել չէր կարողանում։