Ռիգան ստանձնում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի «պաշտոնը»
Փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ, գրական երեկոներ, կառնավալներ, հրավառություններ, համտեսումներ. 2014թ. Ռիգան կդառնա բազմաթիվ միջոցառումների անցկացման հարթակ, գրում է Deutsche Welle-ն։
Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայով այսօր Ռիգայում մեկնարկում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի միջոցառումների ծրագիրը։ Նույն օրը Լատվիայի բնության թանգարանում աշխատանքն է սկսում «Սաթը ժամանակի շրջաններում» ցուցադրությունը, որը կդառնա առաջինը սաթի մասին պատմող ցուցադրությունների շարքում։
Տարվա բացման օրը կկայանա նաև «Գրքի բարեկամների շղթա» ակցիան, որի ընթացքում Լատվիայի մայրաքաղաքի փողոցներում շարքով կանգնած մարդիկ ձեռքից ձեռք գրքեր կփոխանցեն Ազգային գրադարանի հին շենքից նոր շենքին։
Ռիգայի բնակիչներին և քաղաքի հյուրերին սպասվում են այնպիսի միջոցառումներ, ինչպես Երգչախմբերի համաշխարհային օլիմպիադան, որին կմասնակցեն կատարողներ ավելի քան 50 երկրներից, Հրե քանդակների փառատոնը, Ռիգայի կառնավալը, ընդհանուր առմամբ, ավելի քան 200 միջոցառում։










