Welcome to Тhe Hotel California. աշխարհի ամենամեծ վինիլային սկավառակը պտտվում է հյուրանոցի տանիքին ու նվագում հանրահայտ հիթը

17:28 • 17.01.14

Պարզվում է` վինիլային ձայնասկավառակներն անցյալում չեն մնացել, ու ներկայում էլ շատերը հետաքրքրվում են դրանցով: Ինչպես նշում է Daily Mail-ը, ներկայում դրա ամենամեծ նմուշը պտտվում է Կալիֆոռնիայի հյուրանոցներից մեկի տանիքին:

 

124 մ տրամագծով սկավառակը, որը հանրահայտ The Eagles խմբի արդեն դասական դարձած Hotel California ձայնասկավառակի կրկնօրինակն է, պտտվում է 30 կմ/ժ արագությամբ` Inglewood հյուրանոցի տանիքին:

 

Նշվում է, որ վինիլային ձայնագրությունը տեղադրվել է նշված խմբի կայանալիք համերգները գովազդելու նպատակով: Այն պարբերաբար նվագում է համաշխարհային հիթ դարձած Hotel California երգը:

 

A 407ft-wide record of The Eagles classic album Hotel California can be seen from a plane on the rooftop of The Forum in Inglewood, California