Ջորջ Քլունին ֆոտոսեսիային ներկայացել է Յուլիա Տիմոշենկոյի նկարով վերնաշապիկով (լուսանկարներ)

00:31 • 18.01.14

Ջորջ Քլունին «Գանձեր որոնողները» (Monuments Men) ֆիլմի դերասանական կազմի ֆոտոսեսիային ներկայացել է վերնաշապիկով, որի վրա պատկերված է եղել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:


Ինչպես գրում է Корреспондент.net-ը՝ «Գանձեր որոնողները» Քլունիի նոր ռեժիսորական աշխատանքն է, որտեղ նա մարմնավորել է նաև գլխավոր դերը: Բացի այդ ֆիլմը փայլուն դերասանական կազմ է մեկտեղել՝ Մեթ Դեյմոն, Բիլ Մյուրեյ, Ջոն Գուդմեն, Քեյթ Բլանշետ: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Բեռլինի կինոփառատոնի ժամանակ: