Բրիտանուհին կհրապարակի «Մարգարետ Թետչերի սպանությունը» պատմվածքների ժողովածուն

00:13 • 18.01.14

Բրիտանուհի գրող Հիլարի Մանթելը պատմվածքների նոր հավաքածու կհրատարակի՝ «Մարգարետ Թետչերի սպանությունը» (Assassination of Margaret Thatcher) խորագրով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ BBC-ին հղումով:


Վիպասանուհու ներկայացուցիչները հաստատել են, որ ժողովածուն նվիրված կլինի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին, ով կյանքից հեռացել է 2013-ին:


Հաղորդվում է, որ ժողովածուի բոլոր պատմվածքների գործողությունները տեղի են ունենում ժամանակակից իրականության մեջ: «Նրա երկու նախորդ վեպերը նկարագրում են, թե ինչպես է կազմավորվել Անգլիան: «Մարգարետ Թետչերի սպանությունը» ցույց է տալիս այն երկիրը, որում մենք ապրում ենք», նշել են հրատարակչությունից: