Մադոննան ներողություն է խնդրել Instagram-ում ռասիստական արտահայտություն գրելու համար

13:10 • 19.01.14

Հայտնի երգչուհի Մադոննան Instagram կայքում տեղադրել է իր որդու լուսանկարը, որի նկարագրությունում օգտագործել է աֆրոամերիկացիներին վիրավորող բառ։

 

Ինչպես գրում է Корреспондент-ը՝ երգչուհու սոցկայքին հետևողները քննադատել են նրան՝ մեղադրելով ռասիզմի համար։ Մադոննան նախ՝ երկրպագուներին անվանել է չարակամներ, իսկ հետո՝ ներողություն խնդրել։


«Ես ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ այդ բառով։ Դա չպետք է ռասիստական արտահայտություն լիներ։ Ես ռասիստ չեմ։ Բառն օգտագործվել է իմ որդու հանդեպ ջերմ վերաբերմունքս արտահայտելու համար, նա սպիտակ է։ Ես հասկանում եմ, որ դա կարող է այլ կերպ ընկալվել, և ներողություն եմ խնդրում, եթե այդ բառի պատճառով սխալ տպավորություն է ստեղծվել»,- ասվում է երգչուհու հայտարարությունում։