Իրենք իրենց զմռսվող առեղծվածային մումիաները` կոլումբիական բացառիկ թանգարանի ցուցանմուշներ (տեսանյութ)

17:36 • 19.01.14

Կոլումբիայի Սան Բեռնարդո քաղաքում մի չարագուշակ թանգարան է գործում. այնտեղ ցուցադրված են զմռսված, սակայն բացառիկ դիակներ: Այս մասին գրում է rosbalt.ru–ն։
Այդ ժամանակակից մումիաներն ստացվում են մարդկանց բնական պայմաններում հուղարկավորելուց հետո: Ըստ էության՝ թանգարանն ստեղծվել է, որովհետեև տեղի գերեզմանատանը թաղվածները ոչ թե քայքայվում, այլ՝ զմռսվում են՝ մումիֆիկացվում:

Այս երևույթը հայտնի է դարձել անցած դարի 50-ականներին, երբ անհրաժեշտություն եղավ տեղափոխել հին գերեզմանատունը:

 

 

Գիտնականները մինչ օրս միանշանակ բացատրություն չեն տվել ավելի քան արտասովոր երևույթին: Ենթադրվում է, որ բնականից զմռսապատման պատճառը տեղի մթերքն է, որը հայտնի է իր էկոլոգիականությամբ: Դրանց թվում են կոլումբիական եզակի մրգեր գուատիլեն և բալուն:

Այլ կարծիքների համաձայն՝ պատճառը գերեզմանատան հողի ջերմաստիճանն է:

Իսկ մինչ գիտնականները պրպտում են, զբոսաշրջիկների երևակայությունը բորբոքում են կենդանի մումիաները` ապակյա սարկոֆագներում: Հատկապես՝ հայտնի է ձեռքում կարմիր մեխակ սեղմած թոշակառու կնոջ մումիան: