ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիան շնորհել է իր մրցանակները (լուսանկարներ)

11:41 • 19.01.14

Հունվարի 18-ին Լոս Անջելեսի Shrine Auditorium համալիրում կայացել է ԱՄՆ-ի Կինոդերասնների գիլդիայի՝ Screen Actors Guild Awards 20-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը։

«ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի անդամները մեծ թվով ձայներ ունեն Ամերիկայի կինոարվեստների ակադեմիայում։

Ստանալ 2 թատերական դիմակներով բրոնզե արձանիկը՝ ուղիղ ճանապարհ է դեպի բաղձալի «Օսկար» մրացանակը»,– գրում է buro247.ru պորտալը։

 

Screen Actors Guild Awards-ի ամենահեղինակավոր մրցանակը «Լավագույն դերասանական թիմ» անվանակարգն է, որն արդեն ոչ առաջին անգամ շնորհվում է Դևիդ Օ.Ռասելի՝ «Խարդախություն ամերիկյան ձևով» կոլեկտիվին։


«Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Մեթյու ՄաքՔոնախին («Գնորդների դալլասյան ակումբ»)։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգին է արժանացել Քեյթ Բլանշետը («Հասմիկ»)։ «Լավագույն 2-րդ պլանի դերասան» մրցանակն ստացել է Ջարեդ Լետոն («Գնորդների դալասյան ակումբ»), իսկ «Լավագույն 2-րդ պլանի դերասանուհի» մրցանակը՝ Լուպիտա Նիոնգոն («Ստրկության 12 տարիներ»)։


Հեռուստատեսության ոլորտում «Լավագույն դերասան» է ճանաչվել Մայքլ Դուգլասը, «Լավագույն դերասանուհի»՝ Հելեն Միրենը։


Դերասանական կարիերայում ձեռքբերումների համար մրցանակին արժանացել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի Ռիտա Մորենոն, ով 2013թ. դարձել է 82 տարեկան։ Մորենոն միակ իսպանացին է, ով արժանացել է բոլոր մրցանակներին՝ «Էմմի», «Գրեմի», «Օսկար» և «Թոնի»։

Эми Адамс, Брэдли Купер и Джереми Реннер

Морган Фриман и Джулия Робертс

Дженнифер Гарнер

Мэрил Стрип и Джулия Робертс

Эмма Томпсон и Юэн МакГрегор

Опра Уинфри и Форест Уитакер Дженнифер Лоуренс