Ռեկորդային թվով պատկերասրահներ կմասնակցեն BRAFA հնագույն իրերի տոնավաճառին
Ռեկորդային թվով պատկերասրահներ կմասնակցեն Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառին, որը կանցկացվի հունվարի 25-ից մինչև փետրվարի 2-ը Tour&Taxis համալիրում, գրում է РИА Новости-ն։
BRAFA-ի նախագահ Հարոլդ Թ'Քինթ դը Ռոդենբեկեն պարզաբանել է, որ պատմական շենքում ավելի քան 130 պատկերասրահ (նախորդ տարի եղել է 120) տեղավորելու համար իրենք ստիպված են եղել փոփոխել տոնավաճառի պլանը։
«Կարելի է ասել, որ մենք հասել ենք վերջնակետին այդ առումով։ Ինչ վերաբերում է դիմումներին, ապա այստեղ խնդիրներ չկան. հարյուրավոր պատկերասրահների մենք ստիպված ենք եղել մերժել, քանի որ մանրակրկիտ հետևում ենք նմուշների որակին։ BRAFA-ն այդ ձևաչափով, որում նա գոյություն ունի, կատարյալ է նրա համար, որ այցելուները հասցնեն ամեն ինչ ուսումնասիրել և ընտրել»,- նշել է տոնավաճառի նախագահը։










