«Ածխային արվեստ». ամերիկուհին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ հատակին թավալվելով (լուսանկարներ)

10:22 • 20.01.14

Գաղտնիք չէ, որ արվեստի բնագավառի ներկայացուցիչները շատ են սիրում շրջապատին զարմացնել իրենց արտառոց արարքներով և երբեմն էլ՝ ստեղծագործական յուրահատուկ մեթոդներով։

 

ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի բնակչուհի Հիթեր Հանսենը նախընտրում է 2-րդ տարբերակը՝ կարողանալով ոչնչից  գեղեցիկ կտավներ ստեղծել։

 

 

Ինչպես նշում է viralnova.com կայքը, հետաքրքրական է, որ նկարչուհին ստեղծագործելու համար որպես վրձին օգտագործում է սեփական մարմինը, իսկ որպես ներկ՝ ածուխը՝ այն հսկայական կտավի վրա տարածելով մարմնի տարբեր մասերի օգնությամբ։

 


Կայքը նկատում է, որ Հանսենի ստեղծագործական գործընթացն անչափ հետաքրքիր է, ինչպես որ ստացված արդյունքը։ Ուստի նրա կազմակերպած արտ-շոուները մշտապես մեծ քանակով հանդիսատես են ունենում։