Գոթենբուրգի Միջազգային կինոփառատոնում կկայանա «ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐԸ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

11:46 • 20.01.14

«Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրության «ՌՈՄԱՆՏԻԿԱՆԵՐԸ» նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին Գոթենբուրգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։


Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։


Գոթենբուրգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։


«ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐԸ» ֆիլմը ստեղծվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբուրգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։


Գլխավոր դերերը մարմնավորել են ճանաչված դերասաններր Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, ինչպես նաև՝ Կարեն Խոսրովյանը, Դևիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթը։
Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ և իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված և անհեթհեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության։


Միջազգային ցուցադրություններից բացի ֆիլմն առաջիկայում կցուցադրվի նաև Երևանում՝ կինոթատրոններում։