Բրիտանիայում կուրության բուժման նոր մեթոդ են փորձարկում
Օքսֆորդի համալսարանի գիտնական Ռոբերտ Մակլարենը 6 կամավորների վրա փորձարկել է կուրության բուժման գենետիկ թերապիան:
Ինչպես հաղորդում է Росбалт.ru-ն՝ խոսքն այն դեպքերի մասին է, երբ կուրությունն առաջանում է ժառանգական եզակի հիվանդության հետևանքով: Գենետիկ թերապիան ընդունակ է կանգնեցնել տեսողության անկումը և վերականգնել այն մարդկանց մոտ, ովքեր, առհասարակ, դադարել են տեսնել:
Այդ խնդիրն առաջանում է CHM գենում արտադրվող REP-1 սպիտակուցից: Այն հանդիպում է 50.000 հետազոտվողներից 1-ի մոտ: REP-1-ի դեֆիցիտը հանգեցնում է նրան, որ աչքի ցանցաթաղանթները դադարում են աշխատել և դանդաղ մահանում են:
Գենի տեղադրման ընթացքում (թերապիան տևել է 6 ամիս) բոլոր կամավորների մոտ եղել են համապատասխանեցման տարբեր ցուցանիշներ: Մասնակիցներից մեկի մոտ տեսողությունը վերականգնվել է անմիջապես:
Այդ թերապիայի ազդեցությունը տևում է մոտավորապես 2 տարի: Սակայն արձանագրվել են լեյկեմիայի և իմունային համապատասխանեցման բարդացման դեպքեր. գենն ակտիվացրել է նաև քաղցկեղի բջիջները:










