Ինչո՞ւ է երբ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում քննադատում է իշխանության ներկայացուցիչներին, անմիջապես քրեական գործ է հարուցվում․ իսկ երբ վիրավորում են ինձ, որոշվում է, որ որևէ հիմք չկա քրեական գործ հարուցելու համար․ Մհեր Արմենիա

22:38 • 08.10.26

Ինչո՞ւ է այդպես լինում, որ երբ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում քննադատում է իշխանության ներկայացուցիչներին, նրա նկատմամբ անմիջապես քրեական գործ է հարուցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մհեր Արմենիան։

«Իսկ երբ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում վիրավորում է ոչ թե իշխանության ներկայացուցիչներին, այլ, օրինակ, ինձ՝ որպես հասարակական գործչի, և կան կոնկրետ հիմքեր քրեական գործ հարուցելու համար, դատախազությունը որոշում է, որ որևէ հիմք չկա քրեական գործ հարուցելու համար։ Ինչպե՞ս հասկանալ այս ամենը։

Ինչո՞ւ են այս դեպքում կիրառվում տարբեր չափանիշներ»,-գրել է նա։