Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
Սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ բնակավայրում հրդեհ է բռնկվել անասնագոմին հարակից տարածքում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել է կուտակված անասնակեր։














