Հոնկոնգցի գործարարն իր լեսբուհի աղջկա հետ ամուսնանալու համար 130մլն դոլար է առաջարկել

19:57 • 24.01.14

Հոնկոնգցի գործարար Սեսիլ Չաոն  130մլն դոլար է խոստացել այն տղամարդուն, ով կհամաձայնվի ամուսնանալ իր լեսբուհի աղջկա՝ Գիգիի հետ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով South China Morning Post-ին:

 


Սեսիլ Չաոն նման փորձ արել է նաև 2012թ.-ին, սակայն վարձատրության չափը կրկնակի քիչ է եղել:
Այն ժամանակ Գիգիի հետ ամուսնանալու ցանկություն է հայտնել  20.000 տղամարդ, սակայն Գիգին հրաժարվել է որևէ մեկի հետ ամուսնանալ: Այժմ էր Գիգի Չաոն հոր արարքին դեմ է արտահայտվել:

 


33-ամյա Գիգի Չաոն, ով բարեգործական հիմնադրամի ղեկավար է և ЛГБТ-ի ակտիվիստ,  հայտարարել է, որ չի բարկանում իր հոր արարքի համար, քանի որ հայրը երջանկություն է ցանկանում իրեն՝ հաշվի չառնելով աղջկա լեսբուհի լինելու փաստը: