Լիտվան պատրաստ է բուժել Կիևի վիրավոր ցուցարարներին
Լիտվան պատրաստ է բուժօգնություն տրամադրելու նպատակով վիրավոր ուկրաինացի ցուցարարների ընդունել երկիր: Այդ մասին Twitter-ում գրել է երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Նրա խոսքով՝ Լիտվան աջակցում է ուկրաինացի ժողովրդին:
«Լիտվան աջակցում է ուկրաինացի ժողովրդին. որոշում է կայացվել վիրավորներին ընդունել բուժման»,- գրել է նա:
Ուրբաթ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները մազից են կախված պատժամիջոցների առումով:










