Այսօր էսկիմոյի ծննդյան օրն է. պաղպաղակի 5 օգտակար հատկությունները

14:35 • 24.01.14

Թվում է՝ ձմեռը լավագույն ժամանակը չէ համեղ, սակայն սառը քաղցրավենիքի մասին խոսելու համար: Սակայն հենց 1922թ. հունվարի 24-ին է Այովա նահանգից քաղցրավենիքի կրպակի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացել էսկիմոյի արտոնագիրը: Հենց այդ օրն էլ համարվում է սիրելի քաղցրավենիքի ծննդյան օրը, գրում է Комсомольская правда-ն:

 

Հեռավոր 1922-ին մի փոքրիկ տղա կանգնում է խանութի մեջտեղում` ձեռքում ամուր պահելով հինգ ցենտ և հազիվ զսպելով արցունքները: Այդ գումարով նա կարող էր գնել կամ շոկոլադ, կամ պաղպաղակ, իսկ նա ուզում էր երկուսն էլ: Անելանելի վիճակ, որին միջամտում է խանութի տերը` Քրիստիան Նելսոնը: Նա տղային տալիս է երկու քաղցրավենիքն էլ: Վերջինս երջանիկ դուրս է գալիս խանութից, իսկ Նելսոնն իր մոտ 5 ցենտ վնաս է գրանցում:

 

Մի քանի ամիս անց նրա խանութը ներկայացնում է նորույթ` պաղպաղակ՝ պատված շոկոլադե ջնարակով և փաթաթված փայլաթիթեղով։ Նախ այն կոչվում է I-Scream, սակայն շուտով Նելսոնը գործընկեր է ունենում` շոկոլադի ֆաբրիկայի սեփականատեր Ռասել Սթովերը, ով առաջարկում է մեկ այլ անվանում` Eskimo Pie: Հենց այդ անունով էլ արտոնագրվում է էսկիմոն:

 

Տասը տարի անց էսկիմոն գրավում է ամբողջ աշխարհը։

 

Հինգ պատճառ Ձեզ երես տալու համար: Պաղպաղակը`

1. այրում է ճարպերը,
2. երջանկություն է պարգևում,
3. փրկություն է հղիների համար,
4. կոփում է կոկորդը,
5. հանում է հոգնածությունը։