Եվրախորհրդարանի նախագահն առաջարկում է Ուկրաինայի վերաբերյալ կոնֆերանս անցկացնել
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն առաջարկել է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրել: Այս մասին գրում է РосБалт-ը:
Նա նշել է, որ միջազգային երկխոսությունը միանշանական օգտակար կլինի, եթե ներքին երկխոսության արդյունքում չի հաջողվում առաջընթաց գրանցել:
«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ կողմ է, որպեսզի ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն միջամտեն Ուկրաինայի ներքին ճգնաժամին:
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն էլ Դավոսում հայտարարել է, որ երկրի իշխանությունները քննարկում են միջազգային միջամտության հարցը՝ հավելելով, որ դրա համար բանակցություններ են ընթանում ԵՄ-ի և Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ:










