Ժաննա Ֆրիսկեն շնորհակալություն է հայտնել իրեն օգնած մարդկանց
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, շնորհակալություն է հայտնել մարդկայնության համար բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ և՛ բարոյապես, և՛ նյութապես, ինչպես նաև նշել է, որ հավաքված գումարը գերազանցում է բուժման արժեքը, ինչի կապակցությամբ ավելորդ գումարը կհատկացվի ծանր հիվանդ երեխաների փրկությանը, ասված է «Русфонд»-ի կայքում տեղադրված Ֆրիսկեի ուղերձում, գրում է ria.ru-ն:
«Շնորհակալ եմ: Հնարավոր չէր պատկերացնել, որ իմ և իմ ըտանիքի համար այսքան ծանր պահի հազարավոր մարդիկ կարձագանքեն և կաջակցեն ինձ խոսքերով, աղոթքներով և գումարով: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին ուշադրության և հոգատարության համար: Դա ուժ է տալիս: Շնորհակալություն մարդկայնության համար: Նրա համար, որ Ռուսաստանում այդքան շատ կարեկցող և հոգատար մարդ կա»,- ասված է Ֆրիսկեի հայտարարության մեջ:
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Русфонд»-ին, Առաջին ալիքին, «Пусть говорят» հաղորդմանը, և յուրաքանչյուր մարդու, ով պատրաստ է եղել օգնության հասնել:
Նվիրատվության վերջնական գումարը կազմել է 66 միլիոն 886 հազար 720 ռուբլի:










