Հնդկաստանում խբակային բռնաբարության դեպքից հետո բոլոր տղամարդիկ փախել են գյուղից

22:08 • 24.01.14

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի գյուղերից մեկում 20-ամյա աղջիկը տեղի ավագանու հրամանով խմբակային բռնաբարության զոհ է դարձել, իսկ գյուղի տղանամարդիկ փախուստի են դիմել, երբ աղջկան հաջողվել է դիմել ոստիկանություն: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն` հղում կատարելով BBC News-ին:


Ինչպես հայտնի է դարձել իրավապահ մարմիներին՝ գյուղի բնակիչները նախկինում փորձել են խանգարել, որպեսզի կինը չդիմի ոստիկանություն: Տղամարդիկ շրջապատել են զոհի բնակարանը և սպառնացել նրան, սակայն տուժածին հաջողվել է փախչել:


Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշել է սեփական հետաքննությունն իրականացնել: 


Պարզվել է, որ բռնաբարության զոհը պատկանում է Սանտալ ազգային խմբավորմանը, որի անդամներն ավանդաբար երկրպագում են հոգիներին: Աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ հարևան գյուղից մուսուլման մի տղայի հետ: Գյուղի ավագանին համաձայն չի եղել այդ ամուսնությանը, ուստի աղջկան, ով նրանց կարծիքով՝ խայտառակել է իր գյուղի անունը, խմբակայնորեն բռնաբարել են ողջ գիշեր։  


Ոստիկանությունը ձերբակալել է 13 կասկածյալի, որոնց թվում նաև՝ տեղի ավագանու ղեկավարին:
Հնդկաստանում ավագանին շատ մեծ դեր ունի: Նրանք փոխարինում են դատավորներին և կառավարման մարմիններին: