Իրանի նախագահն ասել է, թե ովքեր են Twitter-ի իր հաշվի իրական հեղինակները

17:12 • 24.01.14

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստովանել է, որ Twitter-ի իր հաշիվն իր փոխարեն վարում են «ընկերները»: Այդ մասին նախագահն ասել է լրագրողներին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով The Washington Post-ը:

 

Թե հատկապես ում նկատի ունի` ասելով «ընկերներ», Ռոհանին չի պարզաբանել: Պարբերականը նրանց անվանում է «գրական ստրուկներ»:

 

Իրանի նախագահի Twitter-ը վարում են անգլերենով և նախատեսված է արտասահմանյան լսարանի համար: Իրանի բնակիչների համար Twitter, Facebook և այլ արտասահմանյան ծառայություններն արգելափակված են: Ռոհանին հայտարարել է, որ այդ կայքերն իրանցիների համար հասանելի դարձնել չի պատրաստվում:

 

Նախագահի միկրոբլոգում յուրաքանչյուր օր հրապարակվում են տասնյակ գրառումներ: Նրա հետևորդների թիվն ավելի քան 170 հազ. է: