Պուտինն ավազակ է. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ավազակ» է անվանել և կոչ է արել Բարաք Օբամայի վարչակազմին պաշտպանել Ամերիկայի շահերը, հաղորդում է newsru.com-ը:
Հանրապետական Բեյները, որը Կոնգրեսում ներկայացնում է Օհայո նահանգը, քննադատել է Ռուսաստանի նախագահին NBC հեռուստաալիքի «The Tonight Show» հաղորդման եթերում:
«Նախագահ Օբաման պետք է դիմադրի նրան և ավելի լավ պաշտպանի Ամերիկայի և մեր դաշնակիցների, հատկապես Արևելյան Եվրոպայի շահերը»,- հայտարարել է Բեյները հարցազրույցում: Քաղաքական գործչի կարծիքով՝ Պուտինն անհարգալից է վերաբերվել իր հարևաններին:










