ՊՆ բուժծառայությունը տեղում չի դոփում, բավականին կադրային փոփոխություններ են եղել. նախարար
Անկասկած, ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայությունը տեղում չի դոփում, բավականին կադրային փոփոխություններ են կատարվել: Այսօր կայացած ասուլիսին նման գնահատական տվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ավելացրեց. «Մենք բավականին բարելավել ենք զինծառայողների հոսպիտալային պայմանները»:
Նրա խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում է եղել զինծառայողների առողջության խնդիրները: «Հաշվի առնելով դեպքերը՝ մենք այսօր լուրջ միջոցառումներ ենք իրականացնում, այսօր նաև առողջապահության նախարարի հետ խորհրդակցություն ենք անցկացնելու, որպեսզի հասկանանք այն հիվանդությունները, որոնք մահվան պատճառ են դառնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱՆ-ի հետ կփորձեն միասնական օրգան ստեղծել ։
Նախարարը նաև նշեց, որ ոլորտում կան թերություններ, որոնք իրենք փորձում են ամեն կերպ շտկել. «Ի տարբերություն այլ ոլորտների, որտեղ եթե կարող ենք մասեր փոխարինել և վերականգնել, մարդկային գործոնի դեպքում անհնարին է»:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև բանակի հասցեին հնչող քննադատություններին և ասաց. «Կուզեի, որ մեր հայրենակիցներն իմանան, որ մեր բանակի ձևավորման հիմքում եղել է ազգայինը առաջին իսկ օրվանից»:










