Սիրիական պատվիրակությունը կլքի «Ժնև-2»-ը, եթե մինչև վաղը լուրջ բանակցություններ չկայանան

16:14 • 24.01.14

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիայի պատվիրակությունը կլքի «Ժնև-2» համաժողովը, եթե մինչև շաբաթ կառուցողական բանակցություններ տեղի չունենան, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

«Եթե որևէ լուրջ բանակցություն տեղի չունենա մինչև շաբաթ, ապա սիրիական պաշտոնական պատվիրակությունը կլքի համաժողովը՝ լրջության և պատրաստվածության բացակայության պատճառով»,-ասել է Մուալլեմը։

 

Հայտնի է դարձել, որ Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև դեմ առ դեմ հանդիպումը «Ժնև-2»-ի շրջանակներում այսօր չի կայանա։

 

Ավելի վաղ Դամասկոսի պաշտոնական պատվիրակությունը դժգոհություն էր հայտնել «Ժնև-2»-ի անցկացման ձևաչափի վերաբերյալ։