Ցուցարարների գրոհի ընթացքում վիրավորվել է Ուկրաինայի Չերնովիցկի շրջանային խորհրդի նախագահը (տեսանյութ)

16:00 • 24.01.14

Ուկրաինայի Չերնովիցկի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Մանիլիչը հաղորդել է, որ հարձակման ժամանակ վիրավորվել է շրջանային խորհրդի նախագահը, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Գրոհող ցուցարարները պահանջել են շրջանի ղեկավար Միխայիլ Պապիևի հրաժարականը։ Նա դուրս է եկել և ցուցարարներին կոչ արել դադարեցնել գրոհը։ Պապիևն ընդգծել է, թե պաշտոնից չի հեռանա և խնդրել է պատվիրակներ ընտրել՝ բանակցելու համար։ Ցուցարարները դրան չեն համաձայնվել։

 

Այն պահին, երբ ղեկավարը շփվել է մարդկանց հետ, ոստիկանները երկու նռնակ են նետել ամբոխի մեջ։ Սկսվել է քաշքշուկ, ինչի հետևանքով էլ տուժել է շրջանային խորհրդի նախագահը։
 

Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է մայրաքաղաք ոստիկանական նոր ուժեր ուղարկելու մասին։ Մոտ 10 ավտոբուս Դոնեցկից ուղևորվել է Կիև՝ այնտեղ հերթապահություն իրականացնող ոստիկաններին փոխարինելու համար։