Աֆղանստանում վոլեյբոլ խաղալիս 5 դպրոցական է սպանվել

17:34 • 24.01.14

Աֆղանստանում անհայտ հրաձիգի զոհն է դարձել վոլեյբոլ խաղացող 5 դպրոցական, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ աֆղանական Khaama Press թերթին հղումով։

 

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ երկրի արևելքում գտնվող Լագման նահանգում։ Անհայտ տղամարդը մոտոցիկլետով մոտեցել է հրապարակին, որտեղ երեխաները վոյելբոլ էին խաղում, և կրակ բացել նրանց ուղղությամբ։

 

Հարձակման հետևանքով զոհվել է 5 դեռահաս։ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դատապարտել է հարձակումը։

 

Թալիբները, որոնք իշխանության են եղել 1996-2001թ.-ին, երկրում արգելել են վոլեյբոլն ու այլ խաղեր, սակայն շարժման ներկայացուցիչները հերքում են իրենց մասնակցությունը հարձակմանը։

Անցյալ շաբաթ նմանատիպ այլ միջադեպ էր տեղի ունեցել, երբ ֆուտբոլ խաղալիս զոհվել էր 3, վիրավորվել 4 մարդ։