Արտաշատում քաղաքացին ծխախեղդ է եղել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի թիվ 17 տանը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում 1962թ. ծնված Մ. Բ.-ին պատկանող տան հյուրասենյակում շրջվել է վառարանը, ինչի հետևանքով այրվել է հատակը՝ 2քմ մակերեսով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները հյուրասենյակում հայտնաբերել են Մ.Բ.-ի դին (նախնական տվյալներով ծխախեղդ եղած) և տեղափոխել Արտաշատ քաղաքի ԲԿ:










