Բրիտանացի պատգամավորները դժգոհ են խորհրդարանի ռեստորանում մարտինիի ու ջազ բենդի բացակայությունից

14:48 • 25.01.14

Բրիտանացի օրենսդիրները բողոքում են, որ խորհրդարանի ռեստորանում չկան մարտինի ու այլ տեսակի ապերիտիվներ, ինչպես նաև նրանց դուր չի գալիս ջազ բենդի բացակայության փաստը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Բացի այդ, նրանք բողոքել են ձվածեղում ձվերի մեծության չափից ու ռեստորանի աշխատակիցներից պահանջել ճաշացանկում ներառել ավելի շատ թարմ թռչնամիս։

 

Սակայն բրիտանական ԶԼՄ-ների համար շատ տարօրինակ են թվում պատգամավորների նման բողոքներն ու դժգոհությունները, քանի որ նրանք խորհրդարանին կից ռեստորանում սնվում են 2 անգամ ավելի էժան գներով, քան Լոնդոնի մյուս հատվածներում։

 

Հետաքրքրական է, որ ռեստորանում պատգամավորները կարողանում են մատչելի գներով սնվել միայն հարկատուների շնորհիվ, որոնք տարեկան 8.25 մլն դոլար են տրամադրում դրա համար։