Մոսկվայում գողը ջարդուխուրդ է եղել՝ 8-րդ հարկից սպիտակեղենից պատրաստած պարանով իջնելու ժամանակ
Մոսկվայում ուշագրավ, միևնույն ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել. գողը փորձել է փախչել իրավապահներից՝ 8-րդ հարկից տարբեր կտորներից պատրաստած պարանով իջնելով։ Սակայն, ինչպես հայտնում է kp.ru-ն, պարանը չի դիմացել նրա մարմնի ծանրությանն ու կտրվել է։
Իրավապահներն այցելել են նրա տուն՝ խուզարկություն անցկացնելու նպատակով։ Երկար ժամանակ ոչ ոք դուռը չի բացել, սակայն երբ նրանք, այնուամենայնիվ, մտել են տուն, տեսել են, որ նա փախել է պատուհանից՝ կտորներից պատրաստած պարանով։
Սակայն այն կտրվել է, և նա 8-րդ հարկից ընկել է ներքև ու տեղում մահացել։










