Կալիֆոռնիայում ձերբակալել են ուսուցչուհու՝ իր գործընկերների ճաշի մեջ մարիխուանա լցնելու համար

12:22 • 25.01.14

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում ձերբակալվել է տարրական դասարանների մի ուսուցչուհի, ում մեղադրում են իր գործընկերների ճաշի մեջ մարիխուանա լցնելու համար, հայտնում է gazeta.ru-ն՝ Fox News-ին հղումով։

 

47-ամյա կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մի քանի ուսուցիչներ ինքնազգացողության հետ կապված գանգատներ են ունեցել նրա տանը ճաշելուց հետո։

 

Պարզվել է, որ ուսուցչուհին իրեն հյուր եկած գործընկերների ճաշի մեջ մարիխուանա է լցրել։ Թե ինչ նպատակով՝ չի հաղորդվում։