Coca-cola-ից գողացել են 74.000 աշխատակիցների մասին տեղեկություններով նոութբուքեր
Coca-cola ընկերությունից գողացել են 74.000 աշխատակիցների մասին տեղեկություններ պարունակող նոութբուքեր, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Ըստ գործակալության տեղեկության՝ հանցագործությունն իրականացրել է մեկը, ով նախկինում զբաղվել է ընկերության տեխնիկայի ոչնչացմամբ։
Հաղորդվում է, որ նոութբուքերում տեղեկություններ են սոցիալական ապահովագրությունների մասին, ինչպես նաև անձնագրերի և վարորդական իրավունքների համարներ։
Ընկերությունում հաստատել են գողության փաստը։










