Բաքվում հինգհարկանի շենք է փլուզվել, կան զոհեր (լուսանկարներ)
Բաքվի Հեյդար Ալիևի անվան պողոտայում փլուզվել է հինգհարկանի շենք, կան զոհեր, այս մասին հայտնում է Trend.az-ը:
Հայտնի է, որ շենքի ապամոնտաժման աշխատանքներ էին տարվում, իսկ բնակիչները հանվել էին շենքից: Սակայն շենքը փլուզվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:
Ականատեսների վկայությամբ կան զոհեր և տուժածներ: Առայժմ ադրբեջանական ԱԻՆ-ը հայտնել է փլատակներից 2 դիակի դուրսբերման մասին:
Աղբյուրը հայտնում է, որ ներկայում պողոտան մաքրված է փլատակներից, երթևեկությունը վերականգնված է:


![]()
![]()
![]()
![]()










