Հրդեհ երևանյան բնակարանում. հայտնաբերվել է դի

09:13 • 25.01.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 24-ին՝ ժամը 23.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղք:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 23.55-ին: Հյուրասենյակում այրվել է պահարան, անկողին և էլ. ներքնակ:


Հրշեջ-փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 1932 թ. ծնված Ա. Պ.-ի դին: