Կիևում ակտիվիստները գրավել են Էներգետիկայի նախարարության շենքը

15:07 • 25.01.14

Ուկրաինայի «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման ակտիվիստները մայրաքաղաք Կիևում գրավել են Էներգետիկայի ու ածխային ադյունաբերության նախարարության շենքը, ինչի մասին հայտնել է շարժման ղեկավար Ալեքսանդր Դանիլյուկը։

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net կայքը, ակտիվիստների խոսքերով՝ նախարարության շենքի պահակները դիմադրություն չեն ցուցաբերել։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Դանիլյուկը։

 

Իսկ նախօրեին ակտիվիստները գրավել էին Ագրարային քաղաքականության ու պարենի նախարարության շենքը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը։