Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել Բիլ Գեյթսի հետ և հաղթել 11 վայրկյանում
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Ընկերական խաղը կայացել է սկանդինավյան Skavlan թոք-շոուհի շրջանակներում: Ամերիկացի միլիարդատերը խաղացել է սպիտակ խաղաքարերով։ Նրան յուրաքանչյուր քայլի համար տրվել է 2 րոպե, իսկ նորվեգացուն ընդհամենը՝ 30 վայրկյան, սակայն դա չի խանգարել, որպեսզի Կարլսենը մոտ 11 վայրկյանում մատ անի Գեյթսին:
Ավելի վաղ Կարլսենը շախմատի դասեր է տվել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ինչպես նաև՝ հատուկ դասընթաց է անցկացրել Google-ի 10 աշխատակիցների հետ:










