Մոսկվայում ձերբակալվել է հայտնի «օրենքով գող» Գիյան

21:41 • 25.01.14

Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանում ոստիկանները կրակոցներով մրցավազք են կազմակերպել հայտնի օրենքով գող Գեորգի Գիորգաձեի ետևից, ով հայտնի է Գիյա մականվամբ: Այս մասին հաղորդում է Lifenews.ru-ն:


Ոստիկանները նկատել էին հանդիպակաց ուղով ընթացող Kia մեքենան և հրահանգել էին վարորդին՝ կանգնել, սակայն վերջինիս անտեսել էր նրանց պահանջը և շարունակել ընթացքը:


 Kia-ի վարորդը հասցրել է տեղափոխվել Audi մեքենան, ապա վթարային իրավիճակ է ստեղծել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել հրազեն գործադրել: Կրակոցներից հետո հանցագործները թողել են մեքենան և սկսել փախչել, սակայն ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանց և տեղափոխել ոստիկանության բաժանմունք: