Ամերիկյան դատարանը թույլատրել է անջաել հղի կնոջը կենսապահովող սարքերը
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի դատարանը թույլատրել է անջատել մահացած ուղեղով հղի քաղաքացուհու կենսապահովման սարքերը, այս մասին հայտնում է BBC-ն:
Ֆորթ-Ուորթի բժիշկները արհեստական ձևով պահում էին Մարլիզ Մունյոսի կյանքը` պտղի պահպանման համար: Այժմ դատարանը կարգադրել է մինչև երկուշաբթի դադարեցնել դա:
Մարլիզի ամուսին Էրիկ Մունյոսը հայտնել էր, որ ոչ ինքը, ոչ կինը չէին ցանկանա նման վիճակում պահել նրա օրգանիզմը: Նրանք ևս բուժաշխատողներ են:
Երկու ամիս առաջ սեփական տան խոհանոցում 33-ամյա Մարլիզ Մունյոսը անսպասելի կորցրել էր գիտակցությունը և այդպես էլ ուշքի չէր եկել: Այն ժամանակ նա 14 շաբաթական հղի էր:










