Ռուսաստանում 5-ամյա երեխան հարբած հոր դրդմամբ ջիփ է վարել

10:02 • 25.01.14

ՌԴ Խաբարովսկի երկրամասում իրավապահները կանգնեցրել են մի մեքենա, որի ղեկին հայտնաբերել են... 5-ամյա վարորդի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

 

Գործակալության համաձայն՝ մեքենան կանգնեցվել է, և երբ իրավապահները մոտեցել են մեքենային, վարորդի տեղում նկատել են 5-ամյա երեխայի, որը նստած է եղել հարբած հոր ծնկներին և վարել հոր ջիփը։

 

Այս դեպքի համար պատասխան կտա երեխայի հայրը, որն այնքան հարբած է եղել, որ որոշել է մեքենայի ղեկին նստեցնել իր 5-ամյա որդուն։